Լրահոս

04.06.2012 11:21


Ասադը երկիրը պառակտելու համար մեղադրել է օտար ուժերին

Ասադը երկիրը պառակտելու համար մեղադրել է օտար ուժերին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ երկիրն այժմ ապրում է ամենալուրջ ճգնաժամը գաղութատիրական հասարակարգի  փլուզումից հետո: Դիմելով երկրի խորհրդարանին` նախագահը  օտար ուժերին մեղադրել է երկիրը պառակտելու համար: Նա  «ահաբեկիչներին», որոնց աջակցում են օտար ուժերը, մեղադրել է երկրում տարաձայնության և այլախոհության մթնոլորտ ստեղծելու համար: Այս մասին գրում է բրիտանական «Բի–Բի–Սի»–ն։

Սա Սիրիայի նախագահի առաջին հանրային ելույթն էր Հուլայի արյունահեղությունից հետո, որին զոհ գնաց ավելի քան 100 մարդ:

Սիրիայի նախագահը հերքել է, որ կառավարական ուժերը որևէ մասնակցություն են ունեցել Հուլայի իրադարձություններին: Նախագահն այդ դեպքերը նկարագրել է որպես «ահավոր հանցագործություն», որը նույնիսկ «հրեշները» չէին իրագործի:

Այս խորագրի վերջին նյութերը